Elq.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ հայր և որդի Վարդանյաններին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 2016 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 23:40-ին, Երևանի «Միքայելյան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ն.Վարդանյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին պատի ծակած-կտրած թափանցող վերքի հեմոպնևմոթորաքս» և Մ.Վարդանյանը՝ «գլխի գագաթային շրջանի և որովայնի առաջային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ