Վերևից փոփոխությունները հիմնվում են կա՛մ որոշակի հասարակական խավի, կա՛մ բյուրոկրատիայի և կա՛մ զինված ուժերի (շատ հազվադեպ՝ իրավապահ համակարգի) վրա: Եվ կամ գալիս է մեկը, ով իր թիմով անում է այն, ինչ թվում է անհնարին: Այսօր մեր երկրում Սերժն ունի հասարակական որոշակի խավի՝ ի դեմս հանրապետականի, օժանդակությունը, սակայն փոփոխություններ անելու համար դրա վրա հիմնվելը հնարավոր չէ, քանի որ այդ կուսակցությունն ինքը զգում է փոփոխությունների խիստ կարիք: Զինված ուժերում այսօր չկա այն անհատը, ով իր հետևից կտաներ բանակը: Բյուրոկրատիայի վրա հիմնված փոփոխություն իրագործելը թվում է ֆանտաստիկայի ոլորտից, որովհետև բյուրոկրատիան իր էությամբ դեմ է ամեն մի փոփոխության. նույնիսկ պատմական փաստերն են դա ապացուցում: Ինչպես երևում է՝ Սերժին «մնում» է իրավապահ համակարգը, բայց հենց այդ համակարգում կատարվող փոփոխությունները ցույց են տալիս, որ վերջինս ավելի լավ ծառայում է որպես ստատուս քվոյի հենարան՝ ինչքան էլ փոփոխություն կատարվի հենց իր ներսում: Մնաց անհատն իր թիմով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: