Ղարաբաղի հարցը ինչպես միշտ որոշիչ է լինելու։ 2017 թ. Հայաստանում որևէ ներքաղաքական գործընթաց մեծիմասամբ պայմանավորված է լինելու ռազմի ճակատով՝ այսօրվա ռազմաճակատով և գալիք՝ ավելի բուռն ռազմական գործողություններով։ Սա ընդհանուր առմամբ։
Իսկ այսրօպեականի համար կասեմ.
Հասարակության «աջակցության սահմանագիծը» անցնում է ազատագրված տարածքներով՝ նրանք ովքեր զիջելու ոչինչ չունեն կունենան Արցախով ու ազատագրված տարածքներով միասնականացած հասարակության գոնե մի մասի աջակցությունը։ Նրանք ովքեր տուրք են տալու «քաղաքական նորաձևությանը»՝ մի քանի շրջան հետ տանք, մերը չի և այլն արժանանալու են հայության «քաղաքական քարկոծմանը»։ Իհարկե իրենց հաշվարկն էլ «վերևների» տրամադրությունները «բռնելն ու զարգացնելն» է, բայց դա սխալ և անհեռատես հաշվարկ է, քանի որ պատերազմի ժամանակ «վերևները» 100% ով տուրք են տալիս հասարակության տրամադրություններին և ցանկություններին։ Մեր հասարակությունն էլ ասում է Ոչ Մի Թիզ Հող։ Մի խոսքով «տվողներին» բոլոր կողմերից տշելու են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել