2016-ի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կազմել են 166 մլրդ 114 մլն դրամ, ինչը 4,1 տոկոսով կամ մոտ 6,5 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսերի համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայւթյան հրապարակումներից:
Ամենամեծ ծախսերը կատարվել են սոցիալական պաշտպանության ոլորտում` 62 մլրդ 376 մլն դրամ կամ հունվար-փետրվար ամիսների բյուջեի ամբողջ ծախսերի 37,6 տոկոսը: Սոցիալական ծախսերն աճել են 5,5 տոկոսով:
Երկրորդ տեղում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են` 33 մլրդ 630 մլն դրամ կամ հունվար-փետրվարի ամբողջ ծախսերի 12,4 տոկոսը: Աճը այստեղ կազմել է 7,6 տոկոս:
Երրորդ տեղում պաշպանության ծախսերն են` 24 մլրդ 44 մլն դրամ կամ ամբողջ բյուջեի ծախսերի 14,5 տոկոսը: Հունվար-փետրվարին բյուջեից հատկացվող գումարն աճել է 0,6 տոկոսով: