Գիտե՞ք աբսուրդը որն է: Մարդիկ չեն ցանկանում հավատալ, որ ավտոբուսի պայթյունն ահաբեկչություն չի, եթե անգամ պաշտոնական հայտարարվի, որ ահաբեկչությունն այնտեղ տեղ չունի:Միևնույնն է գտնվելու են «փորձագետներ» ովքեր շարունակելու են խոսել ահաբեկչության մասին ու գիտե՞ք ինչո՞ւ, որովհետև այդպես ավելի ռոմանտիկ է: Քիչ է մնում որոշներն ասեն .«Ուռաաաաաաաաաաաաաաաաաաա Հայաստանում էլ ահաբեկչություն եղավ», որովհետև այդպես գլուխ գովալը հեշտ է:
Մարդ էլ կա ծանոթ է փնտրում ավտոբուսի մեջ կամ հարակից տարածքներից, որ բիսեդկում լուրջ դեմքով պատմի, թե ինչպես է ինքն այդ պահին կանգնած եղել ավտոբուսի մոտ:
Ցավակցում եմ մահացածների հարազատներին ու շուտափույթ առողջություն եմ մաղթում տուժողներին: Մարդի՛կ, մարդու կյանքը թանկ է ու երկու բառ ավել գրելու համար պետք չէ, կորցնել մարդկային դիմագիծը: