"Միևնույնն է առանց ռուսի ու ռուսական ռազմաբազայի մենք կորած ենք" գոռացողներին հիշեցնեմ, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան վերջերս Երևանում, շատ հստակ հայտարարեց, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան նախատեսված չի Հայաստանի դեմ Թուրքիայի հնարավոր ագրեսիան կանխելու համար: Եվ ռազմական, գոնե տարրական, կրթություն ունեցող յուրաքանչյուր ոգ գիտի, որ Բորդյուժան չի ստում, քանի որ այդ բազան, եթե անգամ ցանկություն էլ ունենա, միևնույնն է ի զորու չի լինի կանգնեցնելու Թուրքական հսկայածավալ ցամաքային ուժերի ներխուժումը Հայաստան: Այդ իսկ պատճառով ինքնակոչ դիլետանտ քաղաքագետներին, ինչպես նաև դիտավորյալ ձևով ժողովրդին մոլորության մեջ գցողներին, նորից եմ հիշեցնում, որ այսօր եթե ռուսական ռազմաբազա չլինի Հայաստանի տարածքում, միևնույնն է, Թուրքիան, չնայած պրոադրբեջանական իր պոպուլիստական հոխորտանքներին, չի հարձակվի Հայաստանի վրա, որովհետև այդ հարցում գոյություն ունի կոնսենսուս աշխարհի հզորագույն ուժային կենտրոնների մակարդակով, ի դեպ Ռուսաստանը այդպիսի ուժային կենտրոն չի: Հարց է առաջանում, իսկ ինչի՞ համար է այդ դեպքում ռազմաբազան. - դա, առաջին հերթին, օկուպացիոն զորք է, նախատեսված է ռուսական գաղութացման դեմ հայ ժողովրդի հնարավոր ապստամբությունները ճնշելու համար, հետո նոր ֆորպոստ է հնարավոր ռուս-թուրքական պատերազմի դեպքում թուրքական առաջին հարվածը Ռուսաստանի բուն տարածքից հեռացնելու նպատակով, որը նույնպես մեր համար խիստ վտանգավոր է, քանի որ մեր երկիրն ու ժողովուրդը կարող են զոհաբերվել հանուն օտար երկրի արկածախնդիր ինչ որ նպատակների

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել