Տարեսկզբին նկատելի է դարձել մեր տնտեսության ներքին և արտաքին շուկաների առևտրաշրջանառության նվազում: Թվում է թե այստեղ առկա են տնտեսական խնդիրներ, սակայն ուսումնասիրելով առկա իրավիճակը, կարելի է արձանագրել դրական միտում: Մասնավորապես, խոսքը գնում է ներքին արտադրության մասին: Հենց դրա ավելացման հաշվին է ներմուծման նվազումը չի անդրադառնում տնտեսական ակտիվության վրա:
Եթե նայենք հարցին հարաբերակցության տեսանկյունից, ապա կտեսնենք, որ ներմուծման 16 տոկոս նվազման դիմաց ներքինը առևտուրը նվազել է ընդամենը 1,1 տոկոսով: Փաստացի ներքին առևտրաշրջանառության ամրացումն է դարձել արտաքինի նվազման գլխավոր պատճառը:
Ինչ վերաբերում է պետության կողմից ձեռնարկվող քայլերին, ապա դրանք կարծես թե տալիս են դրական արդյունք: Մասնավորապես արտաքին առևտուրը ներմուծումից աստիճանաբար տեղափոխվում է դեպի արտահանում, ինչը վկայում է տեղական արտադրողների համար բարենպաստ պայմանների առկայության և արտահաման խթանմանն ուղղված քայլերի արդյունավետության մասին: