Եթե ուսումնասիրենք արտաքին և ներքին առևտրի արձանագրած ցուցանիշները, ապա կարող ենք հետաքրքիր միտում տեսնել, որը կապված է համակարգի կառուցվածքի փոփոխման հետ:
Այստեղ տեղի են ունեցել կառուցվածքային լուրջ փոփոխություններ: Մինչև վերջերս երկրի արտաքին առևտրի հաշվեկշռում ներմուծումը գրեթե 3 անգամ գերազանցում էր արտահանմանը։ Այսօր այդ հարաբերակցությունը գրեթե կրկնակի կրճատվել է:
Կարող է տարօրինակ թվալ, բայց արտաքին առևտրաշրջանառության կրճատման ժամանակահատվածում վճարային հաշվեկշիռը զգալիորեն բարելավվել է: Սրա հիմնակա պատճառն այն է, որ 3,8 տոկոս նվազեցումը տեղի է ունեցել բացառապես ներմուծման հաշվին՝ նախորդ տարվա համեմատ ներկրումները պակասել են գրեթե 16 տոկոսով: Ի ուրախություն մեզ, ներքին առևտրաշրջանառության տարբերությունը ներմուծման նկատմամբ անհամեմատ ավելի փոքր է։ Վերջինը նվազել է ընդամենը 1,1 տոկոսով։ Փաստացի ներմուծումն ինչ-որ չափով փոխարինվել է ներքին արտադրությամբ։
Հ.Գ. Տեղական արտադրությամբ ներքին սպառման բավարարումը վկայում է այն մասին, որ ներքին արտադրողների համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղված քայլերը տալիս են իրենց պտուղները: