Lragir.am-ը գրում է․
Մի հայտնի արտահայտություն կա՝ «ձիերին գետանցի ժամանակ չեն փոխում»: Հայկական իսթեբլիշմենթն այս արտահայտությունը երկար տարիներ օգտագործել է իշխանությունը պահելու համար: Դրա համար անհրաժեշտ էր անընդհատ «գետանցի» տպավորություն ստեղծել. իզուր չէ, որ Հայաստանի իշխանությունները երկար տարիներ խոսում են ինչ-որ «անցումային» շրջանի մասին, որը ոչ մի կերպ չի ավարտվում:

Պարզվել է, սակայն, որ իսկական անցումն սկսվել է ապրիլի 2-5-ին, եւ հիմա այն փորձում են անցնել թե ձիերը, թե մարդիկ: Եվ հանկարծ պարզվում է, որ ձիերը պատրաստ չեն այդպիսի անցման: Եթե նրանց անգամ չփոխվեն, երեւում է նրանք իրենք կխեղդվեն:

Հայաստանի հանրությունը կամավոր հրաժարականներ է սպասում, առաջին հերթին նրանց, ովքեր զգում են, որ խորտակվում են, նրանց, ում խելք ու խիղճ պետք չէ քաղաքականություն վարելու համար: Հիմա միայն դա կարող է փրկել նրանց: Շատերը դեռ չեն հասկանում, որ անցումը երկար է լինելու, եւ այն կավարտվի ոչ այնտեղ, որտեղ սկսվել է՝ ոչ եվրասիական տարածությունում, որտեղ «ձիերին անցման ժամանակ չեն փոխում»: Այն կավարտվի այլ տարածությունում, որտեղ «գետանցի ժամանակ ստուգում են ձիերի տոկունությունը»:

Հայկական քաղաքական դասը թե Հայաստանում, թե Ղարաբաղում ռոտացիայի շտապ կարիք ունի: Այն քննությունը երեքի է հանձնել: Իսկ միջակներին չի կարելի վերածնվող պետություն վստահել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել