Բաքվում արդեն ճչում են Լավրովի այցից: Իրենց դավաճանված են զգում: Արդեն գրում են, որ Ռուսաստանն իրենց ֆեդերալիզացիա է պարտադրում ու իրենք չեն ընդունի դա: Հիմնական վտանգը տեսնում են ԼՂՀ-ի՝ բանակցություններին վերադառնալով ու մահանում են: Պաշտոնական Երեւանը չպետք է խոսի բանակցություններից, քանի դեռ Ադրբեջանի խանին չեն պատժել: Տարածքային որեւէ հարցի քննարկում ուղղակի չպետք է գնա Հայաստանում: Դա փակել է պետք շատ հստակ: ԼՂՀ-ն էլ պետք է որոշի՝ Հայաստանի հետ միասին հանցագործին դեմ դիմաց նստում են բանակցությունների, թե ոչ ու ինչի շուրջ են խոսում: Ըստ որում՝ ոչ ամենեւին այժմ կա առաջիկա ամիսներին: Ադրբեջանը պետք է իր ծանր տեխնիկան տասնյակ կիլոմետրերով հեռացնի Արցախի ու Հայաստանի սահմանից: Մոնիթորինգի ու միջադեպերի հետաքննության մեխանիզմ պետք է ներդրվի: Այժմ շատ մեծ է ղարաբաղյան խնդիրը Կոսովոյի տարբերակով տանելու շանսը: Բաքուն իրեն դավաճանված է զգում: Ապրեն բոոր նրանք, ովքեր այս վերջին շրջանում ապահովեցին մեծ ճնշում Ռուսաստանի վրա ու Լավրովը քյոռ-փոշման գնաց Հայաստանից՝ սոսկ բավարավելով Արարատի նկարով: Հանուն արդարության, Ռուսաստանի առաջնային ուշադրության կենտրոնում եղել եւ մնում է Թուրքիան: Ղարաբաղը նրան այդ նպատակով է հարկավոր....
Իսկ այս մասին՝ շատ շուտով: Ամենաուշը՝ երկուշաբթի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: