Նոր աչքովս ընկավ, որ «Փրկենք գայլերին» խմբի անդամները ստորագրահավաք են կազմակերպել Կառավարության այս տարի 200 գայլի սպանելու որոշման դեմ: Իհարկե՝ գայլերը նույն պես բնության մի մասնիկն են և դրանց սպանդի մասին լսելը հաճիլի չէ: Բայց եկեք դուրս գանք էմոցիոնալ ու հուզական վիճակից և սկսենք ավելի ռացիոնալ ուսումնասիրել խնդիրը:
Մյուս կողմից էլ պետք է փաստենք այն, որ գայլերը վերջին տարիներին ակտիվանալով հոշոտում են բազմաթիվ ընտանի կենդանիների, որոշ դեպքերում մի շարք ընտանիքների զրկում են միակ ապրուստի միջոցից և ավելի են շատացել գայլերի հարձակումները մարդկանց վրա:
Այսինքն ի՞նչ է ստացվում, «Փրկենք գայլերին» խումբը ստորագրահավաք է անում ընտանի կենդանիներին գազաններից փրկելու, մարդկանց հոշոտելու հավանականությունը նվազեցնող որոշման դեմ: Հիմա ի՞նչ, իսկ «Փրկենք մարդկանց ապրուստը», կամ «Փրկենք մարդկանց կյանքը» նախաձեռնությունն ո՞վ պետք է բացի: