Հաշվի առնելով, որ համացանցում լուրեր են տարածվում այն մասին, թե իրականում մեր հետախույզները հավուր պատշաճի են կատարել իրենց պարտականությունները և օպերատիվ կերպով զեկուցել են բանակի ղեկավարությանը` թշնամու աննախադեպ առաջխաղացման մասին, կխնդրեի նաև ստուգել հետևյալը:
Քանի որ ալիև կրտսերը իրեն բոլոր ժամանակների լավագույն 'պրեզիդենտ' է համրում, ըստ այդմ էլ իր կառավարման տարիներին փորձում է ադրբառանի, էէէ ադրբեջանի պատմության սև և անցանկալի էջերը մաքրել: Ըստ այդմ կարծում եմ, որ բոլորովին պատահականություն չէ, որ նրանց կողմից հարձակումը եղավ հենց ապրիլի 2-ին, 23 տարի առաջ ճիշտ նույն օրը ` ապրիլի 2-ին նրանք կորցրեցին Քելբաջարը: Քանի որ ալիև 'մլադշին' ինքն իրեն էլ է խաբել, թե իր բանակը այն աստիճան մարտունակ է, որ մեկ օրում կարող է գրավել ԼՂ այն հողերը, որոնք իբր թե օկուպացրել են հայերը, ըստ այդմ էլ ապրիլի 2-ի հարձակումը խորհրդանշական կլիներ ադրբեջանի պատմության մեջ և հաջողության հասնելու պարագայում, այդ հաղթանակը շվաքում կթողներ 23 տարի առաջվա հենց այդ օրվա խայտառակ պարտությունը:
Հիմա հաշվի առնելով այն, որ ադրբառանական տեղեկատվական աղբյուրները անխնա լուրեր են տարածում, թե իբր Հայաստանը մտադիր է ադրբեջանի վրա հարձակվել մայիսի 8-ին կարելի է ենթադրել, որ սա հերթական պրովակացիոն գործընթացն է և իրականում նրանք են մտադիր հենց մայիսի 8-ին ավելի լայնամասշտաբ հարձակում իրականացնել քանի որ 24 տարի առաջ հենց մայիսի 8-ին ազատագրվեց Շուշին և ադրբեջանցիները կրեցին իրենց հերթական խայտառակ պարտությունը:
Հնարավոր մարդկային կորուստներից խուսափելու նպատակով կարծում եմ արժե հետախուզական գործողություններ իրականացնել այս մտավախության հետ կապված և եթե կանխատեսումները ճիշտ են, զուգադիպություն չի սա, ուրեմ մենք պատրաստ կլինենք թշնամու ոտնձգություններին և այս անգամ ծանր կացության մեջ մեր ԱՐԾԻՎՆԵՐԸ չեն հայտնվի:

Հ.Գ. Միայն թե բանակի ղեկավարությունը մատների արանքով չնայի հետախույզների զեկույցներին, ինչպես նախորդ անգամ եղավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել