Բոլոր այս սարսափելի հանցագործությունները կատարվել են ահաբեկչական ոճը որդեգրած ադրբեջանական զինված ուժերի կողմից և ուղղված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ:
Ելույթս ԵԽԽՎ-ում այսօր:
Ահաբեկչության սարսափելի դեմքը՝ այն բարբարոսական և անմարդկային արարքները, որոնք իրականացվեցին են Իսլամական պետության, Ան-Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից, վերջին տարիներին սարսափի մեջ են պահում մեզ բոլորիս: Այս խմբավորումները մարտահրավեր են նետել ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, այն մեր կողմից դավանած արժեքներին և սկզբունքներին, դրանով առաջացնելով հսկայական զայրույթ, և մենք պարտավոր ենք արձագանքել:
Այն, ինչը կարծես թե հեռու էր թվում Եվրոպայից, այսօր բախում է այս մայրցամաքի մայրաքաղաքների՝ Փարիզի, Բրյուսելի դռները: Անգամ մինչև այս ահաբեկչությունների իրականացումը Եվրոպայում, տվյալ բնագավառի շատ փորձագետներ բազմիցս զգուշացնում էին, որ ԻՊ-ին միացած կամավորները, անցնելով հոգևոր և ռազմական նախապատրաստում Մերձավոր Արևելքում, ձգտելու են՝ արյունահեղության և բռնության տարածման: Նախազգուշացումները անտեսվեցին, և ահա վերջերս այս ամենի հետ բախվեցին Փարիզն ու Բրյուսելը, և սա միանշանակ այն ոճն է, ինչի հետ ապրիլի սկզբներին բախվեցին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:
Ողջ Եվրոպան ցնցված էր այն սարսափելի տեսարաններից, որոնց մենք ականատես եղանք՝ խաղաղ բնակիչներ, որոնք սպանվեցին համերգների, թատերական ներկայացումների դիտման ընթացքում, մարդիկ, ովքեր պարզապես ճամփորդում էին, ո՞րն է նրանց մեղքը, ո՞րն է մեր բոլորիս մեղքը, ինչպե՞ս մենք կարող էինք պաշտպանել մեր խաղաղ բնակիչներին: Իրենց տներում հատուկ ուժայինների կողմից սպանված և խոշտանգումների ենթարկված ծեր մարդկանց սարսափելի լուսանկարները, զինվորականների խոշտանգումների տեսագրությունները, որոնք հայտնվել են մամուլում, դպրոցի բակում սպանված երեխան, բոլոր այս սարսափելի հանցագործությունները կատարվել են ահաբեկչական ոճը որդեգրած ադրբեջանական զինված ուժերի կողմից և ուղղված են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների և զինվորականների դեմ: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ունեն հավաստի փաստեր, որ ադրբեջանական ուժերը, կիրառելով ԻՊ-ն և Ալ Նուսրայի նախկին փորձը, իրականացրել են այս սարսափելի գործողությունները, իսկ դաժանության նմանությունները հաստատում են այս պնդումները:
Ցանկանում եմ իմ գործընկերների և Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կառույցների ուշադրությունը հրավիրել հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների վրա, որոնք հավասարազոր են պատերազմական հանցագործությունների:
Հարգելի գործընկերներ,
Հանցագործության անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություն: Եվրոպայի մի հատվածում կատարված դժբախտության անտեսումը կարող է հանգեցնել այլ բռնությունների, հետևաբար հարկավոր են համատեղ և հստակ գործողություններ այն մեկընդմիշտ արմատախիլ անելու համար: