
Հարց ՀՀԿ-ին. Էդ «Ապահով Հայաստանը» որտե՞ղ է գտնվում, ու ե՞րբ ենք հասնելու: Մեկ էլ, մինչև էդ ո՞ր Հայաստանում էինք ապրում, չլինի՞ «Առաջ Հայաստանում»:
Հարց ԲՀԿ-ին. Չհասկացա, հիմա որ ձեր թեկնածուն չի առաջադրվել, ուրեմն հայ գյուղացին պիտի առանց տրակտոր մնա՞:
Հարց ՕԵԿ-ին. Մարդկանց փչացած հեռախոսները ե՞րբ եք սարքելու: Ինչքա՞ն պիտի ազգը ձեր բաժանած «ադնառազվի» հեռախոսներով իրար զանգի:
Հարց ՀԱԿ-ին. Վերջը ձեզնից ո՞վ ում բարեկամն է, ու, ընդհանրապես, դուք ձեզնից բան հասկանո՞ւմ եք:
Հարց «Ժառանգությանը». Ինչո՞ւ ձեր թեկնածուն ժողովրդին պաչիկով չի բարևում: Չլինի մտածում եք`չկա էդքան էս ազգը, որ արժանանա ձեր «համբույրով ողջույնին»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahe.makaryan/posts/429437740458889
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել