Նախորդ տարի ՀՀ-ում ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը 2014 թվականին արձանագրված ցուցանիշների համեմատ աճել է 1.4 տոկոսով:
Ընդանուր առմամբ՝ վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9.0 տոկոս: Վերը նշված ցուցանիշները փաստում են թե՛ ոլորտի կարևորության, թե՛ զարգացմանն ուղղված իրականացվող քաղաքականության արդյունավետության մասին:
Պետական աջակցությամբ զբոսաշրջության ոլորտի զարգացման այս տարվա ծրագիրն իր մեջ ընդգրկում է մի շարք կարևոր դրույթներ: Մասնավորապես, կարևորվում է միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացումը, դեպի ՀՀ զբոսաշրջային այցելությունների քանակի աճի վերականգնումն ու շարունակական ավելացումը, համայնքներում զբոսաշրջության զարգացումը, որը նաև ընդգրկում է իր մեջ ներքին շուկան, ինչպես նաև մեր երկրի ինտեգրումը համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ:
Սպասվում է, որ ծրագրի իրականացման գլխավոր քայլերից մեկը կլինի զբոսաշրջային սեզոնի երկարաձգումը, ինչն, օրինակ, նկատելի էր իրանցի զբոսաշրջիկների ժամանման ընթացքում:
Կապահովվի առավել ներկայանալի մասնակցությունը հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներին, կկազմակերպվեն օտարերկրյա լրագրողների և մասնագետների ճանաչողական այցեր Հայաստան:
Պետության կողմից ոլորտի զարգացման համար կտրամադրվի 188 միլիոն 400 հազար դրամ: Հուսանք, որ պետական աջակցության շարունակականությունն այս տարի ևս կբերի ցանկալի արդյունքի: