Գյուղատնտեսական արտադրության բարեհաջող իրականացման գործում մեծ նշանակություն ունի արտարդրության ճիշտ կառավարումն ու իրականացումը: Նշված գործում մեծ դեր ունեն անասնաբուժական կլինիկաները:
Այսօր որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնու համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից Մեծ Պարնի, 24-րդ փողոց, թիվ 5/2 հասցեում գտնվող 0,0705 հեկտար մակերեսով և 156510 դրամ կադաստրային արժեքով հողամասը, որպես նվիրաբերություն, ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման ու սպասարկման նպատակով:
Վերը նշվածը հիշյալ մարզում ֆերմերներին և գյուղացիներին հնարավորություն կտա հավուր պատշաչի իրականացնել բոլոր կանխարգելիչ գործողությունները, և ստանալ մաքսիմալ արդյունք: