«Հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարել է, թե ինքը չի ճանաչում որևէ քաղաքական ուժի, որը «դաշտ է եկել առանց ընտրակաշառքի»։
«ՉԻ» - Ընտրակաշառքն, ինչպես հայտնի է, գործում է միայն ընտրությունների ժամանակ։ Քաղաքական ուժերն էլ, որպես կանոն, բաժանվում են երկու մասի՝ մի մասն ընտրակաշառք չի բաժանում և ստանում է, ասենք, 5, 10 կամ 20 տոկոս, մյուսներն ընտրակաշառք են բաժանում և ստանում 30-35-40 տոկոս։ Ընտրողներն էլ, համապատասխանաբար, իրենց հերթին են բաժանվում երկու մասի՝ նրանք, ովքեր ընտրակաշառք են վերցնում, և նրանք, ովքեր չեն վերցնում։ Ու հանկարծ Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարում է, թե բա գիտե՞ք, էն 5-10 տոկոս ստացող ուժերն էլ են ընտրակաշառք բաժանում, որովհետև առանց դրա «դաշտ չէին մտնի»։ Այսինքն նա ամբողջ ժոդովրդին է մեղադրում ընտրակաշառք վերցնելու մեջ։ Ու որևէ մեկը չի հարցնում՝ բա եթե ամբողջ ժողովուրդն է ընտրակաշառք բաժանում, ինչո՞ւ ՀՀԿ-ն միշտ 100 տոկոս ձայն չի հավաքում։ Թե՞ ՀՀԿ-ն այլ ուժերի օգտին քվեարկելու համար էլ է ընտրակաշառք բաժանում՝ առանձին սակագներով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։