Razm.info–ն գրում է.
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Կարո Ծերունի Համաբարձումյանը: Շուրջ 2 շաբաթ տևած կենաց և մահու համառ պայքարում, սակայն, Կարոյի կյանքը փրկել չի հաջողվել:Այս մասին Razm.info-ն տեղեկանում է մարզային «Որոտան» կայքից:
Razm.info-ն տեղեկացավ, որ Կարո Համբարձումյանը ծնվել է 1959 թվականին, Սյունիքի մարզի Վաղատին գյուղում։ Վերջինիս հուղարկավորել են Սիսիանի պանթեոնում ապրիլի 20-ին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ ևս մեկ վիրավոր կամավորի՝ Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանի մահանալու մասին։
Նյութի աղբյուր՝ http://razm.info/82867
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել