Ցանկանանք մենք թե ոչ` Ալիևը վաղ թե ուշ կրկնելու է ապրիլյան նախաձեռնությունն ավելի հզոր թափով` հենց միայն բանակցություններում իր դիրքերն ուժեղացնելու ու սեփական ժողովրդի աչքում իր վարկանիշը բարձրացնելու համար: Իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող գնալ զիջումների, որովհետև առաջին զիջմանը կհետևի մի նոր պահանջ, որը ևս ստիպված ենք կատարելու` եթե բռնենք այդ ուղին. այդ պայմաններում հյուսիսային «բարեկամի» կամ քաղաքակիրթ Արևմուտքի վրա հույս դնելը կլիներ մանկամտություն: Իսկ եթե որոշենք, որ մենք զիջելու ոչինչ չունենք, ապա մենք ցանկանանք թե ոչ` պետք է ամբողջովին վերափոխենք մեր վարքը, ինչն իր հերթին նշանակում է, որ մենք պետք է անցնենք «պաշարված քաղաքի» ներքին քաղաքականությանը` օրենքի, ֆինանսների, վարքի և մնացած բոլոր առումներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: