Օրերս ԱՎԾ-ն հրապարակել է հունվար-մարտի ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող մակրոտնտեսական նախնական ցուցանիշները, որոնց համաձայն՝ տնտեսական ակտիվության աճը կազմել է 5,5%: Հատկանշական է, որ մարտ ամիսը բարձր աճ է գրանցել փետրվարի համեմատ, որը կազմել է 13,8%, բացի այդ՝ այն 6,6% աճ է գրանցել նաև նախորդ տարվա մարտի համեմատ:
Հարկ է նշել, որ տնտեսական ակտիվության աճին նպաստել են հիմնականում արդյունաբերությունը` 8,9% և ծառայությունները՝ 9,6% աճով: Մասնավորապես, արդյունաբերությունը, իր 8,9% աճն այս անգամ էլ հիմնականում ապահովել է հանքագործական արդյունաբերության և էներգետիկայի հաշվին, որն իր հերթին ապահովել է 5% աճ: Գյուղատնտեսությունը նույնպես գրանցել է 3,3% աճ: Թեև մարտ ամսին շինարարությունը 82,9%-ով աճ է գրանցել փետրվարի նկատմամբ, սակայն անցած տարվա հունվար-մարտ ժամանակահատվածի նկատմամբ, այն ունեցել է 2,2% անկում:
Հատկանշական է, որ պահպանվել է արտահանման աճի բարձր տեմպը, որը կազմել է 26,3%, իսկ ներմուծումը այս անգամ ևս բացասական արդյունք է գրանցել՝ իր 15,9% ցուցանիշով:
Մարտին նվազել է նաև սպառողական գների ինդեքսը:
Конец переписки