Իսկ սա էլ տեքստը՝ ըստ Ազատություն ռ/կ-ի.
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) երեկ երեկոյան գրավոր հռչակագիր է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, որը ստորագրել են 44 խորհրդարանականներ:Փաստաթղթում, որի տեքստը հրապարակված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում, մտահոգություն է արտահայտվում հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված, ընդգծվում է, որ անընդունելի է ծանր զինտեխնիկայի կիրառումը, և կողմերին կոչ է արվում ձեռնարկել վճռական քայլեր ու ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք՝ հասնելու բանակցված կարգավորման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել