Պղտոր ջրում ձուկ բռնողներն ակտիվացել են Հրազդանի ընտրություններից հետո: Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները հայտարարում են, որ կեղծիքներ չի եղել, ու այդ հանգամանքներում իրենք պարտվել են: Խոսում են այս ամենից դասեր քաղելու մասին, իսկ որոշ ընդդիմադիրներ խոսում են Հրազդանի կեղծված ընտրությունների մասին: Հույս ունենանք, որ իրոք հետևություններ կարվեն ու հաջորդիվ էլ ավելի ճիշտ կմտնեն պայքարի մեջ:
Հիմա հարց: Դո՞ւք լավ գիտեք ընտրակեղծիքների ու ընտրությունների ընթացքի մանրամասները, թե՞ Նիկոլենք: Նրանց նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչքան կարողացաք ցեխ շպրտեցիք Սասուն Միքաելյանի կոմպանիայի վրա: Հիմա էլ, որ սուս մնանք, իրանք էլի կդառնան պուպուշ ընդդիմադիրներ ու ժողովրդին փրկելու պատրաստ հռետորներ: Բա կանգնեիք Նիկելոնց թիմի կողքին, բա պաշտպանեիք...Ոչ թե հիմա եզրակացություններ արեք ու ձեր դիվիդենտները հավաքեք ուրիշի գործի վրա: