1․ Ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին։
2․ ԼՂՀ-ին ժամանակավոր կարգավիճակի շնորհում և սահմանների բացում։
3․ Փախստականների վերադարձ։
4․ Խաղաղապահների տեղակայում։
5․ Իրավիճակի կայունանալուց հետո հանրաքվեի անցկացում, որն էլ պետք է որոշի Արցախի ճակատագիրը։
Ադրբեջանի դիրքորոշումը մի կողմ եթե դնենք, ապա բացարձակապես անհասկանալի է, թե հանուն ինչի Հայաստանը պետք է զոհաբերի իր ազգային շահերն ու ընդունի այս խայտառակ կետերը։ Այս կետերով փաստացի ստացվում է, որ պատերազմում հաղթող երկիրն անհամեմատ ավելի մեծ զիջումների պետք է գնա, քան պարտվողը։
Առանձնացնեմ առանցքային նշանակության դրույթներ՝ կապված դրանցից յուրաքանչյուր հետ։
1․ Ինչո՞ւ պետք է Հայաստանն մասնակի և առավել ևս ամբողջությամբ վերադարձնի հողեր, որոնց համար արյան գին է վճարել։ Այդ պարագայում, ինչո՞ւ Ռուսաստանը հետամուտ չի լինում Կալինինգրադն ու Կուրիլյան կղզիները համապատասխանաբար՝ Գերմանիային ու Ճապոնիային վերադարձնելու հարցում։ Եթե տեսական հավանականության կատերգորիայում խոսենք, ապա, եթե անգամ տարածքներ վերադարձվեն անբեկանելի երաշխիքների դիմաց, ապա Արցախը Հայաստանին կապող երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը վերադարձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող։
2․ Ի՞նչ ժամանակավոր կարգավիճակի մասին է խոսքը, եթե Արցախի ժողովուրդն արդեն քանիցս հայտնել է իր դիրքորոշման մասին, ինչո՞ւ պետք է նոր դուբլով կրկնել։ Եթե Ռուսաստանն այդքան ստորադասում է ազգերի ինքնորոշման իրավունքը, ապա ինչո՞ւ է այդպես կառչում Ղրիմի հանրաքվեից ու չի քննարկում նոր հանրաքվե անցկացնելու տարբերակը, որին կմասնակցեն նաև Ղրիմի հարակից շրջանների ուկրաինացի ու թաթար բնակիչները։
3․ Իյա, իրո՞ք։ Եթե քննարկվում է փախստականների վերադարձի հարցը, ապա ինչու միայն ադրբեջանցիների։ Հայ փախստականներ քի՞չ են եղել։ Օրինակ՝ Բաքվից։ Թե՞ իրենց այս կոնֆլիկտի ուղեծրից դուրս է պետք դիտարկել։ Կամ էլ, ինչո՞ւ պետք է առաջնահերթություն տանք փախստականների վերադարձին։ Թող խաղաղության պայմանագիր լինի, իրավիճակի կայունացում ու խաղաղություն, և այդ ժամանակ թող մարդիկ վերադառնան։
4․ Քանի՞ կոնֆլիկտներում են խաղաղապահները եղել արդյունավետ ու քանիսում՝ անարդյունավետ։ Կարծում եմ՝ այս հարցադրումը հռետորականների շարքից է, որովհետև փաստարկված պատասխանը հասկանալի կդարձնի, որ խաղաղապահների վրա հույս դնել չեն կարող ո´չ Հայաստանը, ո´չ էլ Ադրբեջանը։
5․ Արցախի ճակատագիրը որոշված է հանրաքվեով ու 2 պատերազմներով։ Այն էլ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հենակետայինը պետք է լինի հենց այս դրույթը՝ անկախ նրանից, թե ոնց են դրան վերաբերվում Պուտինը, Ալիևը և Համաշխարհային հանրությունը։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/04/blog-post_19.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել