Ապրիլյան «քառօրյա պատերազմով» պայմանավորված՝ կտրուկ աճել է հակառուսականությունը: Դրա հիմնական պատճառներն օբյեկտիվ են՝ պայմանավորված մասնավորապես Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարմամբ, ոչ հասցեական հայտարարություններով. մի խոսքով՝ հակադաշնակցային հարաբերությունների ձևավորմամբ:
Երկրորդ պատճառը, որը ոչ այդքան մեծ ազդեցություն ունեցավ, պրոարևմտյան ուժերի ակտիվացումն է, որոնք ՌԴ-ի հետ կապված ցանկացած զարգացման ժամանակ կտրուկ ակտիվանում են, փորձելով հնարավորինս վարկաբեկելով ՌԴ-ին, թուլացնել հանրության վրա պաշտոնական Մոսկվայի ազդեցությունը:
Ցավալորեն պետք է արձագանքել, որ, մանավանդ, այս դժվարին օրերին, Հայաստանը ռուսներին «ատամ ցույց» տալու իրական ռեսուրս չունի, առանց այդ էլ Ադրբեջանն իր գործողություններով բավականին բարդ իրավիճակ է ստեղծել ռեգիոնում, ինչը, սակայն, չի վերաբերում նրան, որ անհրաժեշտ պահին Հայաստանն անկախ նրանից, թե ովքեր կլինեն իշխանություն, իր վճռական խոսքը դեռ պետք է ասի՝ մեկ առ մեկ հիշեցնելով Ռուսաստանի ոչ հայանպաստ քայլերը: