Ռազմավարական և ռազմական իրողություններ, որոնք պետք է սպառել ամբողջությամբ։
Որո՞նք են իրողությունները.
1. Հայ հասարակությունը հայկական պետություններում և սփյուռքում զարթնեցին «պատերազմը բացառված» է, «ռուսը պատերազմ չի թողնի լինի» քայքայիչ թմբիրից
2. Բանակի ողնաշարը՝ 18- 20 տարեկան մարտիկները հաջողությամբ անցան իրենց «մարտական կնունքը»
3. Բացահայտեցինք թշնամու ուժեղ կողմերը և մեր զինված ուժերի թույլ կողմերը
4. Վերագիտակցեցինք, որ միայն նորանոր հաղթանակները՝ նոր տարածքների ազատագրումը կարող է էլ ավելի անվտանգ դարձնել մեր մարտիկի կյանքը
5. Արտաքին քաղաքականության արմատական և առարկայական վերանայում՝ էստեղ կընդգծեմ ոչ մեկի վրա հույս չդնելու և ոչ մեկից չնեղանալու հասուն արտաքին քաղաքականության առարկայացումը
6. Հերոսների ու նահատակների աստղաբույլ, որը անվերադարձ վերահաստատում է՝ ոչ մի թիզ հող բանակցություններով
7. Ազգային միասնություն, որը դրսից հանում է արտաքին թշնամու աչքը, ներսում՝ ներքին թշնամու
8. ԱՍՏՎԱԾ հաստատ մեզ հետ է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել