Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը հաղորդում է մի շարք դեպքերի մասին: 25/17 ընտրատեղամասում անընդհատ կուտակումներ են 50-100 հոգի։ Վստահված անձանձինք, լրագրողները դիմում են ոստիկանությանը, որոնք հեռացնում են մարդկանց, բայց քիչ անց կրկին կուտակումներ են լինում։ Արթուր Շաբոյանը, որը նախորդ ընտրություններում Սասուն Միքայելյանի շտաբի պետն է եղել, ներկայանում է որպես Արամ Դանիելյանի վստահված անձ, սակայն ցույց չի տալիս բեյջը։ Նույն տեղամասում է եղել նաև ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը։ Վերջիններս խոչընդոտել են Սիվիլնեթի լրագրողների գործունեությունը։
Armtimes.com-ի տեսախցիկը Հրազդանի փողոցներից մեկում ֆիքսել է մի խումբ անձանց, ովքեր Արտաշատից այսօր բերվել են Հրազդան: Քաղաքացիներին Արտաշատից Հրազդան են տեղափոխել Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղու ավտոբուսներով:
25/25 տեղամասում ԶԼՄ ներկայացուցիչ Արամայիս Գրիգորյանին տեղամասի մոտ կուտակված մարդիկ սպառնացել են ջարդել տեսախցիկը։
Այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցել է մոտ 16000 հրազդանցի: