Էն ժամանակները պատերազմները ` պատերազմ էր, այսինքն մարդիկ հավաքվում էին ռազմաճակատում ու կռվում էին, չկային մարդիկ, ովքեր ռազմաճակատում թափած արյունը թանաքով ջնջում էին, էն ժամանակ չկար տեղեկատվական պատերազմ, հիմա պատերազմը երկու ճակատով ա լինում, զինվորները սահմանին, ու զինվորները համացանցում, մարդիկ կան, որ խնդում ու անլուրջ են համարում` համացանցային պատերազմը, բայց ինձ թվում ա, որ ժամանակը եկել ա, որ բոլորս գիտակցենք, որ 21րդ դարի պատերազմների հանգուցալուծման եզրերից մեկը դարձել ա համացանցը, թշնամին կարող է համացանցով հաղթել և պարտվել, համացանցի օգնությամբ թշնամին կարող է այնպիսի կեղծ ինֆորմացիաներ տարածել, որ երկրում 15 րոպեի ընթացքում սկսվի խուճապ: Հարկավոր է, որ բոլորս պատրաստ լինենք ցանկացած իրավիճակում ճիշտ տիրապետել համացանցին, մասնավորապես սոցիալական կայքերին, խմբերի ադմինիստրատորները պարտավոր են իրենց խմբի անվտանգությանը հետևել, լրատվական կայքերի սպասարկողները պարտավոր են բարեխիղճ աշխատանք կատարել (այսինքն մի 2 կոպեկի համար ապատեղեկատվություն չտարածեն), բոլորս պետք է սովորենք ու ենթարկվենք անվտանգության կանոններին`
¤ Անծանոթի հետ չշբվել
¤ Սահմանից ու զինվորից ոչ մի տեղեկություն չտրամադրել
¤ հեռախոսով և ինտերնետով միմյանց հետ չքննարկել ներքաղաքական և այլ տեղեկություններ, որոնք թշնամին կարող է օգտագործել մեր դեմ
¤ և ինչքան հնարավոր է զերծ մնացեք ազերի օգտատերերի հետ բախումներից, դա միայն վնաս է մեզ, նրանց հաքերները ակտիվ օգտատերերի էջերը ամեն կերպ փորձում են կոտրել, ազերիյին քֆուր անելու տեղը, փորձեք նրա հետ կոնտակտի մեջ մտնել, շբվեք և նրանց տեղեկացրեք իրականությունը, քանի որ ադրբեջանում ինֆորմացիայի պակաս կա, ժողովրդին խաբում են, ու լրաբերներով հայտնում են այն ինչը իրենց է ձեռնտու, եթե ազերիների աչքերը բացեք, դա մեծ ` շատ մեծ օգուտ կլինի
¤ մի բացեք ոչ մի անծանոթ հղում, կամ խաղ, կամ հարցում և այլն:

Ինձ թվում ա, որ էս մի քանի կետը շատ հեշտ է հիշել և չխախտել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել