Ռուս պաշտոնյաների հայտարարությունները բացի այն, որ մեղմ ասած անտրամաբանական են, որոշ դեպքերում նաև զարմացնող են: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը երեկ Ազգային ժողովում կրկնում է ռուսական կողմի չարչրկված մոտեցումը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը` որպես տնտեսական գործոն դիտարկելու հանգամանքը: Նման մոտեցման անտրամաբանական ու դաշնակցային հարաբերությունների մեջ չտեղավորվող լինուլուն` երևի թե իմաստ չկա անդրադառնալու: Բայց, Չեկալինը հայտարարում է մի կարևոր բան. «Եթե Ռուսաստանը չվաճառի Ադրբեջանին ռուսական զենք, ապա դրա տեղը Ադրբեջանում կհայտնվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի զենքեր, որոնք ավելի սարսափելի ու մահաբեր են»: Գրողը տանի, դուք կատարեք ձեր դաշնակցային պարտավորությունները, Ադրբեջանն ումից ուզում է թող առնի: Բայց այստեղ զարմանալին նա է, որ ռուս պաշտոնյան իր ելույթի հակասականության մեջ խոստովանում է, որ արևմտյան զենքերն ավելի հզոր են, քան ռուսականը: Մեղմ ասած տարօրինակ ու զարմանալի է:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/1128787100473862?notif_t=close_friend_activity¬if_id=1460806864716433
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել