Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանը: Մի քանի օր տևած կենաց և մահու համառ պայքարում, սակայն, Արմենի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին Razm.info-ն տեղեկանում է մարզային «Որոտան» կայքից:
Razm.info-ն տեղեկացավ, որ Արմեն Արեգի Հովհաննիսյանը Սյունիքի մարզի, Ծղուկ համայնքից էր, հուղարկավորությունը եղել է ապրիլի 9-ին: Կամավորականը 38 տարեկան էր:
Նյութի աղբյուր՝ http://razm.info/82747
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել