2015թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը (ներառյալ պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածը) կազմել է 811,8 մլն դոլար և 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 198,8 մլն դոլարով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայությունից:
Միաժամանակ, ուղղակի ներդրումներին ծավալը նվազել է 223,8 մլն դոլարով և կազմել 180,5 մլն. դոլար, պորտֆելային ներդրումներինը աճել է 301,7 մլն. դոլարով և կազմել է 261,6 մլն. դոլար, այլ ներդրումներինը աճել է 120,9 մլն. դոլարով և կազմել 369,7 մլն.դոլար:
Անցյալ տարի Հայաստանում ամենամեծ ներդրումներ կատարած երկիրը եղել է Ագենտինան՝ 47 մլն դոլար, երկրորդը Շվեյցարիան է՝ 43 մլն դոլար, երրորդը` Ռուսաստանը՝ գրեթե 32 մլն դոլար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anahit.grigoryan.397/posts/793050834162905?notif_t=close_friend_activity¬if_id=1460791728725670
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել