Panarmenian.net-ը գրում է.

Համաձայն մարտական գործողությունների կանոնների՝ ԱՄՆ-ի ականակիր նավն իրավունք ուներ կրակ բացելու «սադրիչ» հեռավորությամբ թռչող ռուսական Սու-24-ի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

«Դա սադրիչ և վտանգավոր է։ Համաձայն մարտական գործողությունների կանոնների՝ ռուսական ինքնաթիռները կարող էին խփվել»,-ասել է նա, Gazeta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը։

Քերին նաև ընդգծել է, որ ամերիկյան ղեկավարությունը դատապարտում է նման պահվածքը։

Ավելի վաղ տեսանյութեր էին հրապարակվել, որոնցում երևում են ռուսական ավիացիայի գործողություններ: Հաղորդվել էր, որ Քերին մտադիր է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ռուսական Սու-24-ների՝ ամերիկյան ռազմանավին մոտենալու հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել