«Սպայկա» ՍՊ ընկերության հիմնական գործունեությունն է միջազգային բեռնափոխադրման կազմակերպումը, և թարմ միրգ-բանջարեղենի արտահանումը ԱՊՀ երկրներ և Եվրոպա: Ներդրումային ծրագրով իրականացնելով իր գործունությունը` ընկերությունն այդ նպատակով ներմուծել և ներմուծում է ժամանակակից սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ` գյուղատնտեսական մթերքի նախնական արագ սառեցման, տեսակավորման և պահեստավորման համար:
Այժմ «Սպայկան» 7,6 մլրդ. դրամի չափով ներդրում է կատարում` բելգիական և գերմանական արտադրության 100-ական տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի ավելի քան 150 աշխատատեղ, միջին աշխատավարձը 2016-ի 155 հազարից 2018-ին կհասնի 175 հազար դրամի:
Հաշվի առնելով վերը շարադրվածը և հիմք ընդունելով «Ավելացված հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածը` ՀՀ կառավարությունն իր ս.թ. ապրիլի 15-ի նիստում, ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված, 3 տարով հետաձգել է ս.թ. մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվելիք ապրանքների մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ վճարման ժամկետը: