Տեղեկությունը, կամ կուտը, իբր ապրիլի մեկի ողբերգության պատճառն այն էր, որ մեր բանակը զինված է ութսունականների զենքերով, բոլորն ընդունեցին աներկբա և լրջորեն սկսեցին քննարկել այն․․․ Սա վկայում է այն մասին, թե ինչ միամիտ է հասարակությունը և որքան հեշտ է մոլորեցնել նրան։ Իսկ ճշմարտությունն այն է, որ բանակն ընդհանրապես զինված չէր, կամ զինված էր միայն ավտոմատներով․․․ ՈՒթսունականների բոլոր զինատեսակները բավականին հզոր են, և այսօր աշխարհի բազմաթիվ երկրների բանակներ դեռևս այդ զինատեսակներով են զինված։ Այնպիսի տպավորություն է, որ մեր բանակում երբեք զորավարժություններ չեն եղել, երբեք չեն կրակել այդ զենքերից, որ ինչ-որ թերություն կամ անսարքություն հայտնաբերելու դեպքում այն վերացնեն․․․ Բանակը լիովին անպատրաստ է եղել․․․ և սրա հիմնական պատասխանատվությունն առաջին հերթին կրում են պաշտպանության երկու նախարարները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: