Panarmenian.net-ը գրում է.

Հայաստանի «Էրեբունի» ռազմական ավիաբազայի ուղղաթիռների անձնակազմերը պատրաստվում են մասնակցել ավիաշոուին, որը տեղի կունենա Երևանում Մեծ հայրենական պատերազմի 71-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շրջանակում: Այդ մասին հայտնել է ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը:

«Ծրագրային թռիչքների ժամանակ Մի-24Պ և Մի-8ՄՏ հարվածային և տրանսպորտային ուղղաթիռների անձնակազմերը թռիչքներ են կատարում ռուսական ավիամիավորման հրահանգիչների առաջադրանքներով: Օդաչուները հմտանում են պարզ թռիչքի, թռիչքի, ուղղահայաց վայրէջքի, վայրէջքի, տարբեր երթուղիներով թռիչքների տարրերի կատարման մեջ»,-ասել են մամուլի ծառայությունում:

Նշվել է նաև, որ ավիատեխնիկայի փորձարկումից հետո անձնակազմերը կսկսեն մարզվել զուգաթռիչքների և շքերթային շարքով թռիչքների կատարման ուղղությամբ` մասնակցելու համար Հաղթանակի օրվա հանդիսավոր միջոցառումներին:

2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները: Այժմ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված է չորրորդ սերնդի Միգ-29 9 կործանիչ: Հունվարին ռուսական ռազմակայանը ժամանակակից ռուսական արտադրության «Տախիոն» անօդաչու սարքեր է ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել