Արցախի քառօրյա պատերազմից հետո Հայաստան այցելեցին Հունաստանի եւ Լատվիայի պատգամավորներ, որոնք եղան նաեւ Եռաբլուրում: Քառօրյա պատերազմը դատապարտել եւ Հայաստանին ու Արցախին զորակցել են նաեւ որոշ չեխ պատգամավորներ: Թե Չեխիան, թե Հունաստանը եւ թե Լատվիան Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամներ են: Այդ պետությունների պատգամավորները՝ թե մարդկային,թե բարոյական եւ թե քաղաքական առումով Հայաստանին ու Արցախին ավելի շատ աջակցություն ցուցաբերեցին, քան ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ ու իբր Հայաստանի բարեկամ պետությունների պատգամավորները, որոնք հայերի ականջներին հաճելի խոսքեր ասում են միայն Երեւանի ռեստորաններում ու Կրեմլում կազմակերպվող տաշի-տուշիների ժամանակ, իսկ Հայստանի համար ծանր ժամանակներում ծպտուն չեն հանում, կամ եթե հանում էլ են, ապա ոչ մեր օգտին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: