Նախընտրական առաջին օրը փորձեցի ուսումնասիրել նախագահի հավանական թեկնածուների պաշտոնական կայքերը: Ի զարմանս ինձ նախագահի ոչ բոլոր թեկնածուները կայքեր ունեին, գոնե այս պահի ընթացքում: Հետո կբողոքեն, որ ֆինանսական 8 մլն պահանջը խնդիր է առաջացնում: Բա 21-րդ դարում ուր են արդի միջոցներով երիտասարդությանը նախընտրական ծրագրեր ներկայացնելը: Նայում եմ Բագրատյանի կայքի առաջին էջը տեսնում եմ կեսգիշերային բլյուզը նրա կատարմամբ, նայում եմ Պարույր Հայրիկյանի կայքը ընդհանրապես ծրագիր չնկատեցի բացի հետխորհրդային շրջանի գիրքը, նայում եմ Վարդան Սեդրակյանի կայքը ու չեմ հասկանում այս մարդը բացի 5 մեղմ ասած տարօրինակ հարցազրույցից ուրշ բան ունի հանրությանը ցույց տալու:Անկեղծ չեմ հասկանում մարդկանց սպասելիքները այս նախագահի թեկնածուներից: Այս պայմաններում էլ ինչպես կարան թեքնածուները համարել իրենց մրցակից ՀՀ նախագահին:



