Բազում ընթերցողների խնդրանքով, և մանավանդ, որ այսօր մեկնարկել է ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը, ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում հայտնի երգի նորահայտ (բայց և բացահայտ) վերաձևակերպումը: Խնդրում եմ չքաղաքականացնել :D: Անհրաժեշտ է կատարել «Բարի արագիլ» երգի մեղեդիով (ժամանակ գտնեմ մեկ հատ էլ «կարաոկե» կպատրաստեմ :D ):
Էպոսագետ չեմ, ոչ էլ օլիգարխ,
Բայց երազում եմ դառնալ նախագահ,
«Ազատ հայրենիք, երջանիկ երկիր»,
Ինձ ընտրեք, ինձ ընտրեք, մարդի՛կ…
(կրկներգ)
Քվեաթերթիկ, բախտի քվեաթերթիկ,
Ընտրություն ձմռան՝ նախագահական,
Տուփիս մեջ ընկիր, քվեաթերթիկ,
Որ ժողովրդիս դարձնեմ տարագիր… (2 անգամ):
Նախընտրական շտաբ, քարոզ ու ծախսեր,
Փող է ինձ պետք շտապ, օգնեք, ընկերնե՛ր.
Ընտրվեմ, թե չէ, խոստանում եմ ձեզ
Աթոռներ, փափուկ աթոռներ...
(կրկներգ)
Հ.Գ. Ուշադրություն. հեղինակային իրավունքները խիստ վերահսկվում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել