Հիմա, որ Տարոն Մարգարյանին և Երևանի ավագանուն մի դիմում խնդրանք անեմ, կարող է տարօրինակ թվա բոլորին: Ես ուղղակի մի խնդրանք-առաջարկ ունեմ, որը նախկինում ևս եղել է: Վերջին մի քանի դարերի ընթացքում միշտ մեր կողքին և մեզ հետ եղբայրաբար անդավաճան պայքարել է մի ազգ՝ մեր եզդի եղբայրները: Վերջին իրադարձություններն էլ բացառություն չեղան, որպեսզի դրանում ևս մեկ անգամ համոզվենք մեր տղաների հետ այս անգամ էլ հերոսացան եզդի տղաներ: Առաջարկում ու խնդրում եմ Երևանի փողոցներից մեկի անունը կոչեք նրանց հերոսներից մեկի՝ Ջհանգիր աղայի անունով, որը շատ մեծ ներդրում է ունեցել մեր հերոսամարտերից մեկի ժամանակ, թե որ մեկի, չեմ ասի, կարդացողները թող մի քիչ համացանցը փորփրեն իմանան նրա մասին: Ցանկություն ունենալու դեպքում մեծ դժվարություն չէ, բազմաթիվ փողոցներից մեկն վերանվանել նրա անունով, դրանով մենք մեր երախտիքի և շնորհակալական ժեստը կանենք մեր եղբայրական ազգին:
Հարգանքներգով Հարություն Բորիսի Մնացականյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել