Մաքուր, ազնիվ ու միամիտ հայեր, մի հատ լավ ապտակեք ինքներդ ձեզ ու վերջնական սթափվեք՝ մենք չունենք դաշնակիցներ ու մեր հույսը միայն մենք ենք: Բայց մենք մեծ ու հզոր ուժ ենք, կխորտակենք մեր ճամփին ամենինչ: Ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ անգամ հասարակական՝ բոլորիդ պես սովորական հայ եմ ու իրավունք ունեմ իմ անունից հայտարարելու էն, ինչ որ զգում եմ՝ պատերազմը մեր ջահել հերոսների կյանքի գնով կանգ ա առել, բայց հարյուր տոկոսով համոզված եմ, որ վերսկսվելու յա: Ինքներս մեզ չխաբենք՝ թուրքը մնում ա թուրք, թուրքի հետ խաղաղ գոյակցությունը բացառվում ա, պատմությունը դա յա վկայում ամեն էջում: Պատրաստ լինենք բոլորս մի մարդու նման գնալ կռիվ: Բոլորս, լինենք ներսում թե դրսում:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=994163073952912&id=100000776872213
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



