Ռուսական կայքերից մեկը ռուս վերլուծաբանի հոդված է հրապարակել, թե իբր «Բաքուն հաղթում է առաջին ռաունդում»...
Այս տեսակետը ոչ մի քննադատության չի դիմանում եւ լրիվ ցնդաբանություն է....
Ապրլյան 4 օրերի իրադարձությունները համադրելով՝ կարելի է վստահորեն ասել, որ Ադրբեջանը լրիվ ձախողվել է իր նպատակներում, Բաքվին չի հաջողվել իրականացնել այն ծրագիրը, որը պլանավորել էր այս ռազմական ավանտյուրիայով: Իսկ այդ ծրագիրը կայծակնային պատերազմի միջոցով հայկական զինուժին անակնկալի բերելը, 6 շրջաների գրավելը, այնուհետեւ Արցախի խորքերը առաջ գնալն էր....
Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն չկարողացան իրականացնել այս ծրագիրը՝ հանդիպելով հայոց բանակի աննկուն դիմադրությանը եւ ետ մղվելով, այլեւ հայերի հակահարձակման արդյունքում կանգնեցին հերթական անգամ տարածքներ կորցնելու վտանգի առաջ: Պատահական չէ, որ հրադադարին առավել կողմակից էր Ալիեւը, եւ հենց նա շնորհակալություն հայտնեց պաշտոնական Մոսկվային՝ հրադադար կնքելու միջնորդության ու նախաձեռնության համար, այսինքն՝ հերթական պարտությունից իրեն փրկելու համար....