Այսօր աշխարհում ամենաէֆեկտիվ հակատանկային հրթիռային համակարգը համարվում է նկարում պատկերված ամերիկական «Ջեվելինը» (FGM-148 Javelin): Ահավոր թանկ զենք է: Մեկնարկային-նշանառության սարքը (пусковое-прицельное устройство) արժի մոտ 130 հազար դոլար, հրթիռը արժի 100 հազար դոլար: Թիրախին վերացնում է 2.5 կիլոմետրից: Էֆեկտիվությունը գնահատվում է մոտ 60 տոկոս, այսինքն 10 կրակոցից 6-ը կպնում է: Ադրբեջանն ունի 500 տանկ: Այսինքն դրանց բոլորը թիրախավորելու համար պետք է մի 1000 հատ հրթիռ, ու ասենք մի 200 հատ մեկնարկային-նշանառության սարք: Էս ամեն ինչի գինը 126 միլիոն դոլար է: Դիլիջանում կառուցված Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի վրա ծախսվել է 153 միլիոն դոլար: Նույն Դիլիջանում կառուցվող պետեկամուտների կոմիտեի ուսումնական շինարարության վրա արդեն ծախսվել է 70 միլիոն դոլար: Այսինքն էս երկու օբյեկտների վրա ծախսած փողը հերիք էր ամենաժամանակակից, ամենաթանկ հակատանկային համակարգեր առնել ու դրանով թիրախավորել Ադրբեջանի բոլոր տանկերը:Իհարկե, ի տարբերություն ռուսների, ամերիկան էդ զենքը չի վաճառի ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին: Դաժե Ուկրաինային չի տալիս: Բայց կարելի է պատկերացում կազմել, թե եթե էս խղճուկ տնտեսությունը մի քիչ արդյունավետ կառավարելու դեպքում, ինչպիսի հնարավորություններ են բացվում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1743104542569213&set=a.1584719308407738.1073741828.100006090521124&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



