Ադրբեջանական բանակում «Իսլամական պետության» անդամների ներգրվվածության եւ ապրիլին արցախա-ադրբեջանական սահմանին նրանց մասնակցության հարցը դարձել է քննարկման եւ մտահոգությունների առարկա միջազգային միանգամից մի քանի լրատվամիջոցներով:
Իտալական Spondasud.it կայքի վերլուծաբանը նմանություններ է գտնում Արցախում` ադրբեջանցի եւ Սիրիայում ու Իրաքում`Իսլամական պետության ահաբեկիչների ձեռագրերում: Իտալական կայքը շեշտում է, որ մարդկանց գլուխներ կամ ականջներ կտրելը հատուկ է ահաբեկիչներին, եւ այդ գործողություններով պարծենալու սովորություն ունեն ԻՊ անդամները:
Ezdipress կայքում ազգությամբ եզդի զինվորի դաժանաբար զոհվելն ու լուսանկարների հրապարակումը մեծ վրդովմունք է առաջացրել եզդի օգտատերերի շրջանում: Կայքի մեկնաբանությունների բաժնում կան հարյուրավոր գրառումներ, որտեղ ընթերցողները համեմատականներ են կատարում` շեշտելով, որ Ադրբեջանը ոչնչով չի տարբերվում Իսլամական պետությունից: Նրանցից շատերը ադրբեջանական զինուժի գործողությունները որակում են որպես պատերազմական հանցագործություն: Նույն կայքում քննարկումներին մասնակցել են նաեւ ադրբեջանցի օգտատերերը, ովքեր ոչ թե հերքում են ադրբեջանցի զինվորների կատարած վայրագությունները, այլ շեշտում, որ պատերազմի ժամանակ ամեն ինչ էլ թույլատրելի է:
Որ «ԻՊ» անդամները կռվում են Ղարաբաղում, հաստատում է նաեւ ISNA կայքը:
«Հարյուր ադրբեջանցի, որոնք «Իսլամական պետության» անդամ են, Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու նպատակով Սիրիայից վերադարձել են իրենց երկիր»,-գրում է կայքը:
ISNA-ն գրում է, որ «Իսլամական պետության» անդամները, որոնք ունեն ադրբեջանական ծագում և որոնց թիվը հասնում է մոտ 100-ի, լքել են Սիրիան և նպատակ ունենալով մասնակցել ղարաբաղյան պատերազմին՝ Թուրքիայի տարածքով վերադառնում են իրենց երկիր: Այս համատեքստում չափազանց կարեւոր է նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներով ներկայացված լուրը, որ վերջին օրերին թուրքական հատուկ ստորաբաժանումները ինքնաթիռով եկել են Ադրբեջան` սահմանին զոհված ծառայակիցների դին Թուրքիա տեղափոխելու համար:
Այս վերլուծությունները կատարելիս վերոնշյալ պարբերականները հիշեցնում են Ադրբեջանի մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն ու նրա շարքերում ունեցել է 3000 գրոհային: