Էսօր «Braind» ընկերության կողմից առաջարկած դրոշի նոր տարբերակը, ակներև, բուռն քննարկումների առիթ դարձավ:
Նորմալ է, որ հնչում են տարատեսակ կարծիքներ, նորմալ է, որ ոչ միանշանակ ու հակասական քոմենթներ կան:
Առհասարակ այս թեմայով գրելու միտք չունեի, բայց որոշ քոմենթներ բարձրացրին մոտիվս:
Ինձ դուր չեկավ ծայրահեղական և ազգային, բրենդինգից ոչինչ չհասկացող օգտատերերի մեղադրական կարծիքները:
Կազմակերպությունը պարզապես առաջարկով է հանդես եկել: Նորմալ եմ համարում, որ ոմանք դեմ են դրոշը փոխելու գաղափարին, բայց, կարծում եմ, աննորմալ երևույթ է հարձակվել ու քննադատել կազմակերպությանը այս քայլի համար:
Վեհ-վեհ ու ծայրահեղական-պաթոսային կարծիքներ գրելու փոխարեն խորհուրդ կտամ աչքի անցկացնել «Braind»-ի պորտֆոլիոն ու գնահատել նրանց մասնագիտական բարձր որակը:
Կարծում եմ նման կազմակերպությունների պակաս Հայաստանում շատ կա, ողջունում եմ այս նախաձեռնությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/taron.parsamyan/posts/479780102058016
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել