««ՉԻ» տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, պատերազմական այս օրերին գտնվում է ոչ թե Արցախում, որտեղ պարտավոր էր լինել իբրև ազատամարտիկ, այլ Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայրում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Շմայսը ամրացել է Խնձորեսկում այն պատճառով, որ ցանկանում է վերհիշել Արցախյան ազատամարտը, երբ նրա ջոկատը կռվում էր Խնձորեսկի մատույցներում։ Ի դեպ, նա իրեն զանգահարող ծանոթ լրագրողներին պատմում է, թե ինչ հարմարավետ պայմաններում է ապրում՝ չմոռանալով նշել, որ հարկ եղած դեպքում զենքը ձեռքին կպայքարի Արցախի անկախության համար։ Խնձորեսկից է պայքարելու, թե գնալու է Արցախի դիրքեր՝ պատգամավորը նպատակահարմար չի գտնում մանրամասնել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել