Քիչ առաջ մեր տան դուռը թակեցին ՀՀԿ-ի էմիսարները՝ ընտրացուցակները ձեռքերին։
- Հարցում ենք անում. դուք ո՞ւմ ենք ընտրելու։ 
Ափսոս. որ սիրուն աղջիկներ էին. չէի կարող կոպտել։ Բայց հարցս ուղղում եմ նրանց ուղարկողներին. ախր դուք չգիտե՞ք, որ ընտրությունը գաղտնի է, եւ ոչ մեկ իրավունք չունի ինչ-որ մեկին հարցնելու՜ թե դու ում ես ընտրելու, այն էլ ընտրացուցակը ձեռքին։ (Սոցհարցումները դրանք ուրիշ բան են, որովհետեւ անանուն են)։ Իսկ եթե դա քարոզարշավ էր, ապա հիշեցնում եմ, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ երկու օր կա։ Հերիք չէ՞ օրենքը խախտեք, ոչ հարգելի հանրապետականներ եւ սերժականներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել