• Չկա որևէ հակասություն տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև: Ավելին, դրանք նաև տարբեր կարգավիճակներ ունեն. տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի է երկու պետությունների միջև հարաբերություններում, մինչդեռ ինքնորոշման իրավունքի սկզբունքը գործում է պետության և նախկինում նրա սահմանների մեջ ներառված ինքնորոշված տարածքի միջև հարաբերություններում: Այսինքն ` ԼՂ-ի պարագայում գործ ունենք բացառապես ազգերի ինքնորոշման իրավունքի հետ, քանի որ խոսքը գնում է միջազգայնորեն ճանաչված պետության և ինքնորոշվող ժողովրդի միջև առկա խնդրի մասին:
• Մոլորություն է արևմտյան քաղաքական գործիչների այն պնդումը, թե Կոսովոյի անկախությունը բացառիկ դեպք էր, և չի կարելի զուգահեռներ անցկացնել այլ հակամարտությունների հետ ` պահանջելով դրանց կարգավիճակի շուտափոյթ լուծում: Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համեմատական վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ ավելին, երկու կազմակերպությունների բանաձևերն էականորեն ավելի բարենպաստ են Լեռնային Ղարաբաղի համար: Կոսովոյի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ առանձնահատուկ ճանաչելու որևէ հիմք չկա նաև պատմական իրադարձությունների զուգահեռների անցկացման պարագայում: (եթե Կոսովոյում բողոքի առաջին գործողությունները նախաձեռնել է երկրամասի սերբական փոքրամասնությունը՝ Կոսովոյի երկրամասային իշխանությունների ճնշումների դեմ, ապա Լեռնային Ղարաբաղում մարզի բնիկ մեծամասնությունը բողոքում էր մետրոպոլիայի՝ Ադրբեջանի ճնշումների դեմ) (տես« Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի հակամարտություններըի առանձնահատկությունները և ընդհանրությունները» Տ. Թորոսյան)
• Ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը իրեն հռչակել է ոչ թե Ադրբեջանի ԽՍՀ-ի, այլ 1918թ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, որի կազմում ԼՂ-ն չի եղել, եւ որին Ազգերի լիգան դե յուրե չի ճանաչել:
մնացածը հետո )
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել