" Ադրբեջանը կրկին խախտել է զինադադարը ՝ այս անգամ զանգվածային ագրեսիայի մասշատբներով: Սա պատերազմական սցենար է: Պատերազմ, որ Ադրբեջանը փորձում էր սանձազերծել երկար ժամանակ:
Իսկ միջազգային հանրությունը կրկին կոչ է անում թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին հարգել հրադադարի ռեժիմը: Մինչդեռ հակամարտությունը ոչ թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև է, այլ ՝ Ադրբեջանի և Ղարաբաղի. ո՛չ Ղրաբաղը և ո՛չ էլ Արցախ չեն խախտել հրադադարը: Հայկական կողմը երբեք դա չի արել: Միշտ այն երկիրն է որպես ագրեսոր հանդես եկել, որն էլ հենց սկսել է այս պատերազմը:
Ադրբեջա՞նն է խախտել զինադադարը: Իհարկե, նրանից բացի ոչ ոք դա անելու շահ չի հետապնդում : Գուցե Ղարաբաղը ուրախ չէ, որ չկա խաղաղության համաձայնագիր, բայց այն վստահաբար հարգում է հրադադարը:Հայաստանը չի ցանկանա, որ շփման գիծը հարցականի տակ դրվի, քանի որ այն օբյեկտիվերոն շատ ավելի այլ առաջնահերթություններ ունի իր առաջ դրված, քան Ղարաբաղում նոր մարտական գործողություններ սկսելը: Այո, օբյեկտիվորեն, միայն Ադրբեջանին նման քայլը օգտակար կլինի: Ահա թե ինչու էլ նա դիմեց այդ քայլին:
Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարեցնի ինքնախաբեությամբ զբաղվել : Ղարաբաղը երբեք չի վերադառնա ադրբեջանական կառավարմանը: Ոչ հիմա և ոչ էլ հարյուրավոր տարիներ հետո:: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը սպանում է հայերին, հատկապես քաղաքացիական անձանց, հայերի ՝ ադրբեջանական պետականության սահմաններից դուրս լինելու վճռականությունը ամրապնդվում է: Ժամանակն է վերջ դնել միջազգային հանրության խղճուկ լռությանը: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հող նախապատրաստի ղարաբաղյան խնդրի վերջնական լուծման համար:Շուրջ 20 տարի դա նրան չի հաջողվել: Միայն մի ողջամիտ լուծում կարող է լինել. միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարի վերաբերվել վերջինիս իբրև տարածաշրջանից անջատ մի միավոր: Լեռնային Ղարաբաղը հետխորհրդային տարածքում մյուս բոլոր ճանաչված պետությունների նման լեգիտիմ է, այնպես, ինչպես Հայաստանը և Ադրբեջանը: Նման դիրքորոշում է հարկավոր կրկնվող և անգամ հաստատուն ագրեսիայի պարագայում:
Շահ հեշտ է հասկանալ, թե ինչու է Ղարաբաղի հայերի համար անկախությունից բացի ոչինչ ընդունելի չէ Ղարաբաղի հայերի համար :
/ոչ պաշտոնական թարգմանություն հատվածներով/
ամբողջականը անգելերեն տարբերակով՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել