ԲԱՑ ՆԱՄԱԿ համանախագահ ՈՒՈՐԼԻՔԻՆ
Հարգելի պարոն՝ համանախագահի պաշտոնում Ձեր արած առաջին իսկ հայտարարությունը ստեղծեց օգոստոսյան բախումներ Արցախ /Ղարաբաղ /, Հայաստան- Ադրբեջան սահմանին։
Երկու կողմերից զոհվեցին զինվորներ:
Ձեր ամեն մի հայտարարությունը արժե զինվորի կյանք և հասկանալով Ձեր մտահոգությունը հարցը կարգավորելու ուղղությամբ ՝ ամեն անգամ մտածում էի, թե մի գուցե կա այնուամենայնիվ պատահականություն:
Այս անգամ երբ սկսվեցին ապրիլյան առճակատումները և կիրառվեցին ծանրագույն զինատեսակներ ՝ ես մտածում էի, որ Դուք դեռ ոչինչ չեք ասել , բայց ...: Այսօրվա Ձեր հայտարարությունը ՝ այն ժամանակ , երբ կողմերը ջանք են թափում հանդարտվելու ուղղությամբ ՝ նման է կրակի, որ լցվում է նավթի վրա ...
Աշխարն այսօր բազմակողմանիորեն փորձում է կանգնեցնել սպասվող պատերազմը , թեպետ այս հակամարտության երկարաձգովածությունը ցույց է տալիս այս աշխարհի անզորությունը և ես չէի ուզի այս հակամարտությունը կտակել իմ թոռներին:
Ձեր ջանքերը կարգավորելուն ուղղված սրում են հակամարտությունը և ես ստիպված եմ ասել Ձեզ հետևյալը.
-Դուք չեք կարող հանդարտեցնել հակամարտող կողմերին մեկ պարզ պատճառով ՝ ակնհայտ միակողմանի եք Ձեր ցանկացած հայտարարության մեջ։ Ուղղակի մեկ անգամ հայամետ եք / կիսով չափ և երկու անգամ ադրբեջանամետ:
ԱՄՆ ընդունում է միջազգային երկու նորմերը ՝ ամբողջականության և ինքնորոշման, որից ելներով / մի գուցե Ձեր անձնական գործելակեպն է / մեկ արտահայտվում եք ինքնորոշման նժարը հավասար պահելով և մյուս կողմից ամբողջականության կողմ թեքելով:
Ստորև հարգելով և գնահատելով Ձեր անձը և ջանքերը առաջարկում եմ Ձեզ զերծ մնալ առանձին հայտարարություներ անելու աշխատանքային սկզբունքից: Սովարաբար հայտարարությունները արվում են համանախագահների կողմից կամ էլ եթե անհատապես ՝ ապա ասուլիսների ժամանակ ու հավասարակշռված:
հ,գ _ երբ էլ որ հասնի նամակս ստորագրում եմ և չեմ համարում ժամանակավրեպ .

Քանդակագործ Արթուր Գևորգյան

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել