Աշխատեք ուղարկել հիմնականում չոր և երկար ժամկետ ունեցող սնունդ, կամ այնպիսի սնունդ, որոնք հիմնականում տարայավորված են մետաղական տարաներում ՝ խտացրած կաթ, շոգեխաշած տավարի միս մետաղական բանկաներում, պահածոյացված հատիկաընդեղեն, Աշխատեք էլի լինեն մետաղական տարաներում, ապակե տարաները տրանսպորտավորման ժամանակ հաճախ կոտրվում են: Քաղցրեղենից հիմնականում չրեր, թարմ մրգերն իմաստ չունի, օգնության հոսքն այնքան շատ է, որ պահեստում մնալով շատ հաճախ փչանում են,հենակետերում շատ են օգտագործում սուրճ, թեյ և ծխախոտ՝ գիշերները չքնելու և ավելի առույգ մնալու համար: Եթե սովորական արցախցուն չի ուղղված, այլ զինվորներին ապա իմաստ չունի ուղարկել քաղաքացիական հագուստ,ուղարկեք հիմնականում գուլպաներ և ցանկության դեպքում նոր զինվորական ճտքակոշիկներ և հագուստ: Շատ հարմար է նաև չոր ձավարեղենը, որոնք հնարավոր է պահեստներում մինչև 1 տարի պահել: Եվ վերջում ամենամեծ հորդորս. Աշխատեք գնել ամեն ինչի հայկականը,դրանով նաև կօգնեք ներքին արտադրողին, որը ոչ միայն հարկերով է շենացնում երկիրը նաև ցանկացած ժամանակ կանգնում է մեր զինվորի կողքին, իսկ թվարկածս ապրանքներից գրեթե բոլորի հայկական արտադրությունը կա:
Հ.Գ. Կխնդրեի որ մեր լրատվականները տարածեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել