Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ակտիվացումը նվազագույնը 4 նպատակ կարող է հետապնդել:

Առաջին, Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տավուշի սահմանի հայկական գյուղերը բավականին մոտ են «ակտիվության օջախին»:

Երկրորդ, Ադրբեջանը փորձում է շեղել հայկական զինուժի ուշադրությունը հիմնական հարվածային ուղղությունից:
Երրորդ, Ադրբեջանը «ստիպում» է Հայաստանին իր ողջ ռեսուրսները չուղղել Արցախ՝ ուժեր կուտակել նաև Տավուշի հատվածում:

Չորրորդ, չի բացառվում, որ Ադրբեջանը դիտարկում է նաև «երկրորդ» (Տավուշ), հետագայում նաև «երրորդ ճակատի» (Նախիջևան) բացման հնարավորությունը: Համենայդեպս, արդեն տեղեկություններ են շրջանառվում նաև Տավուշի ուղղությամբ որոշակի կուտակումների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել